Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն

Գիտնականները մորֆիից էլ ուժեղ ցավազրկող են ստեղծել

Գիտնականները մորֆիից էլ ուժեղ ցավազրկող են ստեղծել

Ավստրալիայի Քուինսլենդի համալսարանի գիտնականները, օգտագործելով արևադարձային հատվածներում բնակվող խխունջների թույնը, ստեղծել են նոր տեսակի ցավազրկող, որը մորֆիից էլ ուժեղ է:

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, գիտնականների խոսքերով՝ նոր ցավազրկողը կարող է ավելի արդյունավետ լինել, քան մորֆին է։ Մասնագետները նշել են, որ դրանց միջոցով հնարավոր կլինի բուժել նյարդային քրոնիկ ցավերը, ինչը ներկայում բավական բարդ է։

 

Ցավազրկողը ստեղծողները պատմել են, որ բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ խխունջի թույնի բաղադրության մեջ առկա conotoxins կոչվող պրոտեինները մարդու օրգանիզմում ցավը մեղմելու զարմանալի հատկություն ունեն։

 

Դեղամիջոցը դեռևս փորձարկման փուլում է։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. webmedinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ